
НЕСКОЛЬКО ЧАСОВ НАЗАД, ГЕНЕРАЛ-МАЙОР В. БАЛАСАНЯН, ОБРАТИЛСЯ С 3 ОБРАЩЕНИЯМИ НА СВОЕЙ СТРАНИЦЕ ФЕЙСБУК, ПРИСОЕДИНЯЕМСЯ И ТАКЖЕ ХОТИМ СКАЗАТЬ-КАРАБАХЦЫ, НЕ СДАВАЙТЕСЬ, БОРИТЕСЬ И БУДЬТЕ С НАМИ!У НАС НЕТ РОДИНЫ,КОТОРУЮ МЫ МОЖЕМ ПРОДАТЬ! А ТАКЖЕ МЫ НЕ КОММЕНТИРОВАЛИ ТОТ ФАКТ К ПРИМЕРУ, ЧТО НАШ ГЕНЕРАЛИТЕТ, ГОВОРИЛ, ЧТО ДАЖЕ ПРИ ЗАХВАТЕ ШУШИ, МЫ БОРЕМСЯ И БОИ ВЕДУТСЯ,В ТО ВРЕМЯ КАК ПРОВЛАСТНЫЕ СМИ УЖЕ ВЕЩАЛИ О ПОЗОРНОЙ КАПИТУЛЯЦИИ ... И СКОЛЬКО ТАКИХ СТРАННОСТЕЙ, В ЭТОЙ ВОЙНЕ А?НО МЫ ЕЩЕ ВЕРНЕМСЯ К ТЕМЕ. А ПОКА БУДЕМ С НАШИМИ ГЕРОЯМИ, ТАКИЕ КАК ВИТО, ВЕДЬ ОНИ У НАС ЕДИНСТВЕННЫЕ...
Սիրելի´ զանգեզուրցիներ
Դարերի պատմությամբ է ապացուցված ձեր պայքարող լինելը, օրհասական պահերին դուք միշտ ունեցել եք կամք և համառություն հայրենիքը փրկելու հարցում:
Այսօր Հայաստանի ներկայիս իշխանությունների դավաճանական քաղաքական դիրքորոշումները և կատարած գործողությունները սկիզբ են դնում Արցախի հայաթափմանը, նրա լինել չլինելու հարցը և վտանգում Լեռնահայաստանը ամբողջությամբ: Սա է թուրքի երազանքը.
Կապիտուլիացիայի ակտով` բացվում են Մեղրիի դարպասները, որը Հայաստանի հարավային դարպասն է:
Մեր պապերի, մեծն Նժդեհի թոռներ և ծոռներ րոպե առաջ ոտքի կանգնե´ք:
Կոչ եմ անում անհապաղ միանալ մեր այն հայրենակիցներին, ովքեր պայքարում են այս խայտառակ կապիտուլյացիայի հայտարարությունը ստորագրող Նիկոլ Փաշինյանի դեմ;
Կորցնելով Արցախը, կորցնելով Սյունիքը` կորցնում ենք Հայաստանը:
Թու´յլ չտաք` թուրքը մտնի Սյունիք:
Ձեր գեներալ Վիտալի Բալասանյան
ՀՀ Ոստիկանապետին՝ Ոստիկանության բոլոր ծառայողներին,
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետին՝ անվտանգության ծառայության բոլոր ծառայողներին,
ՀՀ բոլոր իրավապահ մարմինների բոլոր ծառայողներին.
Սիրելի հայրենակիցներ, իմ զինակից ընկերներ, ձեզանից շատերին ճանաչում եմ անձամբ և ոչ մի վայրկյան չեմ կասկածում ձեր հայրենասիրության վրա:
Վերջին 2,5 տարիների ընթացքում օգտագործել եմ բոլոր հնարավոր միջոցները և բարձրաձայնել եմ այն դավաճանական ծրագրի մասին, որը Նիկոլ Փաշինյանը փորձում էր ի կատար ածելու, որի կուլմինացիան դարձան հայտնի վերջին զարգացումները:
2,5 տարի շարունակ իր վարած հակահայ, հանցավոր մտադրությամբ, քաղաքականության շնորհիվ, վիժեցնելով բանակցային գործընթացը, որպես այլընտրանք՝ մղեց Ադրբեջանին և Թուրքիային լայնածավալ պատերազմի, որի սկիզբը իրավամբ կարելի է համարել Տավուշյան դեպքերը:
Իր ազգադավ ծրագրի ավարտ հանդիսացավ 10.11.2020 թվականի ստորագրած հայտնի փաստաթուղթը, որը ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիայի ընդունում:
Իմ մարտական ընկերներ, Արցախի և Հայաստանի անվտանգությունը ապահովողներ՝
Կոչ եմ անում բոլորիդ չտրվել պարտված, հակահայ իշխանության սադրանքներին և ուժ չկիրառել իր ազատ և անկախ ապրելու ցանկությունը արտահայտող ձեր հայրենակիցների նկատմամբ:
Կոչ են անում անհապաղ միանալ մեր այն հայրենակիցներին, ովքեր պայքարում են այս խայտառակ կապիտուլյացիայի` համաձայնագիրը ստորագրող Նիկոլ Փաշինյանի դեմ:
ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին՝ զինված ուժերի ողջ անձնակազմին,
Խնդրում, հորդորում և պահանջում եմ ողջ ուժերը և ուշադրությունը կենտրոնացնել մեր սահմաններին, պաշտպանելով մեր Հայրենիքը:
Մենք կորցնելու հայրենիք չունենք:
Սիրով Ձեր գեներալ Վիտալի Բալասանյան
Հայրենակիցներ,
Ասել այն մասին , որ Գագիկ Ծառուկյանի պատճառով Շուշին ընկել է, դա նշանակում է ծաղրել բանակին և ցույց տալ, որ ոչինչ չես հասկանում պատերազմից : Պարզապես անբարոյականություն է ասել, որ երևանյան գործարարը իր ջոկատով պետք է գար և փրկեր Շուշին: Շուշին պետք է պաշտպաներ բանակը այլ ոչ թե անհատները և կամավորականները, որոնց պատճառով իբր Շուշին ընկել է:
Comments